National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.04.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հարկային եւ մաքսային արտոնություններ նախատեսող օրենքի նախագծին
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ  դրական եզրակացություն տրվեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ հրատապությունից ելնելով՝ առաջարկվել է օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել 24-ժամվա ընթացքում: Ակնկալվում է, որ օրենքն ամբողջությամբ կընդունվի մինչեւ ապրիլի 20-ը՝ հարկային հաշվետվությունների ներկայացման օրը եւ տնտեսվարողի մոտ հարկային գործառույթների հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ հարկային ու  մաքսային արտոնություններ են տրամադրվում  ծրագիրն իրականացնող կազմակերպություններին, որի արդյունքում կապահովվի կանխատեսելի եւ խնդիրներից զերծ հարկային միջավայր:

 Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: